Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.03.2017 | 00:05

Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր կարիքավորներին ու նեղյալներին, վտանգվածներին և տարակուսյալներին, որբևայրիներին ու հավատացյալ ընտանիքներին, ողջերին ու ննջեցյալներին և նրանց, որ ընծա են բերում Եկեղեցուն. ողորմի՛ր աղքատներին և կերակրողներին, ողորմածներին ու երկյուղածներին, անտուններին ու հիվանդներին, նավորդներին և ճամփորդներին, խոստովանողներին ու ապաշխարողներին, նաև անդարձ մեղավորներին՝ նրանց բերելով ապաշխարության:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ